կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-29 14:18
Իրավական

Թոռը պապի դեմքին ու գլխին հարվածներ էր հասցրել, հափշտակել նրա մոտ առկա գումարն ու բջջայինը

Թոռը պապի դեմքին ու գլխին հարվածներ էր հասցրել, հափշտակել նրա մոտ առկա գումարն ու բջջայինը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևանի բնակչի կողմից պապի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. նոյեմբերի 1-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ, 1985թ ծնված Ա.Հակոբյանը մուտք է գործել պապի՝ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող բնակարան, բազմաթիվ հարվածներ հասցրել նրա գլխի և դեմքի շրջանում, ապա՝ հափշտակել պապի մոտ առկա կանխիկ գումարը, նրա բջջային հեռախոսը և դիմել փախուստի։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով (ուրիշի գույքը հափշտակելու նպատակով հարձակումը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով):

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: