|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր Թատրոնի միջազգային օրն է: Yerkir.am-ի հետ զրույցում Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նշեց, որ թատրոնն այսօր ունի շատ մեծ պոտենցիալ, որը երիտասարդությունն է, մեծ տաղանդ, որը պոտենցիալի մեջ է, և շատ տխուր իրականություն` տարիքով մարդիկ: Վերջիններս, ըստ Մկրտչյանի, ամեն կերպ խեղդում են երիտասարդներին և թույլ չեն տալիս, որ երիտասարդությունը շնչի և ինքնաարտահայտվի, ինչն ամենավատ կողմն է:
«Կուզենայի` թատրոնը մի քիչ փոխվեր, թարմանար, իր երանգն ու գույնը, շնչառությունը փոխեր` երիտասարդության «հաշվին»»,-ասաց Մկրտչյանը:
Հարցին, թե հայ բեմը շա՞տ բան է կորցնում` ի դեմս մեր քաղաքական գործիչների, պատասխանեց, որ բեմը ոչինչ չի կորցնում, որովհետև քաղաքական գործիչների ներկայանալիության մեջ գեղարվեստականություն չկա: Նրանք գուցե ունեն դերասանական տարրեր, բայց գեղարվեստականությունն է պակասում, այնպես որ` դրանք խիստ տարբեր բաներ են: Իսկ քաղաքականությունն ու թատրոնը նման են այնքանով, որ նույն դեմքերն անընդհատ ասպարեզում են` աթոռների նստած, սպիտակած մարդիկ են: «Ժամանակն է փոխվելու, կենսառիթմը փոխելու»,- ասաց Մկրտչյանը:
Հարցին, թե քարոզարշավի ժամանակ քաղաքական գործիչներն արդյո՞ք լավ են խաղում, նա պատասխանեց. «Ոչ, մի տեսակ չեն համոզում, քչերն են, որ համոզում են»: