Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպում է ունենում Գեղարքունիքի մարզի ընտրողների հետ: Սևան քաղաքում Ծառուկյանը, ներկաներին դիմելով, ասաց, որ մարզերով շրջելիս տեսնում է՝ մարդիկ նույնիսկ ճանապարհներ են փակում, որ նրանից մի բան լսեն: «Մենք չենք ուզում գնանք խորհրդարան, որ մեր կաշին փրկենք, այլ, համապատասխան, մենք ուզում ենք հիսուն պլյուս մեկ ձայն, որ համակարգ փոխենք»,- ասաց նա, ապա կրկին շեշտեց, որ ամեն ինչ պետք է արվի, որ քաղաքացիները վարկերի տոկոսադրույքների տակ ճկված չապրեն: «Ով տվել է 30 տոկոսով վարկ, նրանք պետք է պատասխան տան»,- հայտարարեց Ծառուկյանը:
«Մարդիկ գործով միայն պետք է իմանան, թե ում ասածն է գործի վերածվում, ով է միայն հենց այնպես ասում՝ միայն խորհրդարանում հայտնվելու համար: Դուք էլ մեղք չունեք, բայց հիմնական էդ լրատվական ծառայություններն են ձեզ թյուրիմացության մեջ դնում: Ձեր ցավը տանեմ, 12 թվականին շատ ձայն տվեցիք, բայց 50 պլյուս 1 չտվեցիք, դրա համար էլ, մենք ունեինք 37 պատգամավոր, 37 հոգով մի բան չէինք կարող փոխեինք: Որովհետև դրա համար էլ, ես հարգելով, սիրելով իմ ժողովրդին, կոալիցիա չեմ մտել: Ասեցի` ոչ, եթե մեր ծրագիրը չենք կարողանում իրականացնենք, ուրեմն չեմ ուզում, և մենք ձեր առաջ պատասխան տալու չունենք, որովհետև մենք չենք մասնակցել»,- ասաց Ծառուկյանը: