Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական Gunes օրաթերթը սկանդալային համար է թողարկել, որի շապիկին պատկերված է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ նացիստական համազգեստով՝ «Տիկին Հիտլեր» գրությամբ:
Թուրքական կայքը չի եզրափակվել այդքանով՝ կանցլերին Հիտլերի հետ ասոցացվող բեղեր են ավելացրել, իսկ նրա ձախ ուսի վերևի հատվածում սվաստիկա նկարել։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Գերմանիայում չեղարկվել են Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի, էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիի ու արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի նախընտրական հանրահավաքները, ինչը խիստ քննադատության է արժանացել Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից: Էրդողանն իր հերթին Գերմանիայի այս քայլը «նացիստական» էր որակել: