Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ «Արմենիա» ԲԿ-ում մահացել է «Սասնա ծռեր» խմբին հաց հասցրած ազատամարտիկ Արթուր Սարգսյանը: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց «Արմենիա» բժշկական կենտրոնի բուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը:
«Պորտային ճողվածք ուներ, վիրահատության էր ենթարկվել»,- ասաց բժիշկը:
Դիտակմանը, թե հնարավո՞ր է հացադուլը ևս իր ազդեցությունն ունած լինի, բժիշկը պատասխանեց. «Չենք կարող բացառել, որ տանը միանգամից հաց կերած լինի, սակայն որևէ ստույգ բան չենք կարող ասել»:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին ՀՀ գլխավոր դատախազությունը բավարարել էր մի քանի տասնյակ պատգամավորների երաշխավորության միջնորդությունն ու Արթուր Սարգսյանին ազատ արձակել: Նրան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից անմիջապես տեղափոխել էին «Արմենիա» ԲԿ, որտեղ նրան երեկ վիրահատել էին:
«Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Սակայն փետրվարի 9-ին նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել եւ պահանջում էր փոխել իր խափանման միջոցը` կալանքը: