|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այսօր լրագրողների հետ զրույցում տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն անդրադարձավ դիզվառելիքի շուկային վերաբերող` վարչապետի հանձնարարականին: Նշենք, որ վարչապետը հանձնարարել էր նավթամթերքի շուկայի որակը ստուգել:
Հարցին, թե արդյո՞ք ստացվում է, որ նավթամթերք ներկրող խոշոր ընկերությունները տարիներ շարունակ խաբել են սպառողին` վաճառելով անորակ նավթամթերք, Սուրեն Կարայանը պատասխանեց, որ համակարծիք չէ այդ պնդմանը: «Եթե նավթամթերքը ներմուծվում է ԵՏՄ-ից, ապա դա ուղեկցվում է որակի վերաբերյալ համապատասխան սերտիֆիկատով, իսկ եթե այն ներմուծվում է երրորդ երկրից, ապա մենք ինքներս ենք ստուգում որակը»,- ասաց նա:
Ըստ նախարարի` ստուգելու են մանրածախ շուկայում առկա նավթամթերքի որակը, այսինքն` ստուգման ենթակա է ոչ թե ներմուծվող, այլ ներքին մանրածախ շուկայում առկա նավթամթերքը: