|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մամուլում հրապարակված այն տեղեկությանը, թե երեկ ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀԿ–ից ռեյտինգայինով առաջադրված պատգամավոր Կարեն Բոթոյանի ու Սեւանի հացի գործարանի տնօրեն, թեկնածու Աշոտ Ավետիսյանի կողմնակիցների միջեւ:
«Հավաստիացնում եմ, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը Հարգելի հայրենակիցներ, այսօր առավոտյան էլեկտրոնային ԶԼՄ-ներից տեղեկացա, որ թերթերից մեկը գրել է, թե իբր իմ և ՀՀԿ-ի կողմից Գեղարքունիքի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված մեկ այլ թեկնածու Աշոտ Ավետիսյանի համախոհների միջև տեղի է ունեցել վեճ, և մի բան էլ վերածվել ծեծկռտուքի:
Անկեղծորեն զարմացած եմ, որ նման սուտ տեղեկություներ են տարածվում: Հավաստիացնում եմ, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը: Ես և Աշոտ Ավետիսյանը ունենք նորմալ մարդկային հարաբերություններ, կուսակից ընկերներ ենք: Իսկ իմ կողմնակիցները օրենքի շրջանակներում պարկեշտ քարոզարշավ են իրականացնում: Կրկնում եմ, որ նման սուտ տեղեկություններ տարածելով սեպ չեք խրի իմ և սևանցու միջև»,- գրել է պատգամավորը: