ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հերքել է տեղեկությունը, թե Ռուսաստանը հատուկջոկատայինների ստորաբաժանում է տեղակայել Եգիպտոսում. հայտնում է РИА Новости-ն:
«Որևէ ռուսական ստորաբաժանում Սիդի Բարանիում չկա: Անանուն աղբյուրներին հղումով տրվող նման լուրերով արևմտյան ԶԼՄ-ներն արդեն տարիներ շարունակ անհանգստացնում են հասարակությանը: Մասնավորապես` նման տեսիլք լինում է Ուկրաինայում և մերձբալթյան աղբյուրների մոտ»,- ասել է նա:
Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, թե Ռուսաստանը Եգիպտոսում հատուկջոկատայինների ստորաբաժանում է տեղակայել: