Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Իրաքի զինուժը Մոսուլ քաղաքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունից ետ է վերցրել Թուրքիայի հյուպատոսարանի շենքը: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` շենքն ամբողջովին ավերված է. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 15-ին ԻՊ-ի ահաբեկիչները հարձակվել էին Մոսուլում գտնվող Թուրքիայի հյուպատոսարանի վրա և պատանդներ վերցրել: Հյուպատոսարանը ԻՊ-ի կողմից օգտագործվում էր որպես շտաբ: Այն նաև մի քանի անգամ հրթիռակոծվել էր ԻՊ-ի դեմ ձևավորված դաշնակից ուժերի կողմից:
Հյուպատոսարանի գրավման կապակցությամբ լուրը հաստատել է նաև Իրաքի ներքին գործերի նախարարությանն առընթեր արագ արձագանքման ուժերի խոսնակ Աբդուլեմիր ալ Մեհդավը: Նա տեղեկացրել է, որ օպերացիայի ընթացքում ոչնչացվել են մեծ թվով ահաբեկիչներ:
Նշենք, որ Մոսուլի ազատագրման օպերացիան սկսվել էր դեռևս հոկտեմբերի 17-ին: