Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
««Այդպես թողնում ենք, որ անակնկալ լինի, հիմա չենք ասում»,– մեր զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանը պատասխանելով հարցին, թե ընտրություններում հաղթելու դեպքում ինքն ու որդին գնալու են ԱԺ նույն խմբակցություն։ Հիշեցնենք, որ հայր Բաբլոյանը ՀՀԿ համամասնական ցուցակի 4-րդ հորիզոնականում է, և եթե այդ կուսակցությունն ընդամենը նվազագույն շեմը հաղթահարի, նա պատգամավոր կդառնա։ Իսկ նրա որդին Արման Բաբլոյանը, որը ղեկավարում է իրենց ընտանիքին պատկանող Արաբկիր բժշկական կենտրոնը, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է Երևանի թիվ 2 ընտրատարածքում։ Իսկ միգուցե նրանցից մեկնումեկը կառավարությո՞ւն գնա, հատկապես որ որդին 2013–2015թթ. առողջապահության փոխնախարար է եղել, ու մինչև հիմա էլ պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, թե Արա Բաբլոյանը ցանկանում է որդուն տեսնել առողջապահության նախարարի պաշտոնում։ «Հիմա ոչինչ չենք կարող ասել։ Նախ, պետք է աշխատենք, ժողովուրդը պետք է գնահատի, կընտրի հետո կորոշենք»,– պատասխանեց Արա Բաբլոյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։