|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Երեկ՝ փետրվարի 17-ին, Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ն առաջին մարզումն է անցկացրել ԱՄՆ-ում: Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, եղանակային չափազանց անբարենպաստ պայմանների պատճառով մարզումը տեղափոխվել է արհեստական խոտածածկով խաղադաշտ:
Սանտա Բարբարայում Հայաստանի չեմպիոնին է միացել 28 ամյա հարձակվող Լեստեր Ստեֆան Պելտիերը, ով Տրինիդադ Տոբագոյից է և հանդես է եկել իր երկրի տարբեր տարիքային հավաքականներում, ինչպես նաև ազգային հավաքականում: Նրա վերջին ակումբը եղել է բելգիական «Մաասմեխելեն»-ը: