Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գիրքը փողոցում թողնելու համար կնոջը 68 եվրոյով տուգանելու որոշում են կայացրել, սակայն երբ կինը պատահածի մասին գրել է սոցիալական կայքերում, տուգանքը չեղյալ են համարել, հայտնում է «Lenta.ru»-ն:
Գվինելն (լրիվ անունը չի նշվում) արդեն կարդացած գիրքը փոխանակման նպատակով թողել է գրախանութի ցուցափեկղում: Նա պատմել է, որ ներսի դարակների վրա ազատ տեղ չի գտել: Նրան մեղադրել են հասարակական վայրում աղբ թողնելու համար: Փարիզում նման պատժամիջոց կիրառում են, երբ օրինակ ծխախոտն են նետում փողոցում:
Պատահածի մասին Գվենել անունով կինը պատմել է սոցիալական ցանցերում: Այն բանից հետո, երբ տեղի ունեցածին արձագանքել են լրատվամիջոցները, տեղական իշխանությունները չեղյալ են համարել տուգանքի մասին որոշումը՝ հայտարարելով, որ տեղի ունեցածը սխալմունք է:
«Սխալմունք է: Փարիզը սիրում է գրքերը և նրանց, ովքեր կիսվում են գրքով: Մենք չեղյալ ենք համարում տուգանքը»,- ասել են իշխանությունները: