|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սիրիական բանակը, աշխարհազորի ջոկատների աջակցությամբ, շարունակում է հարձակումը Պալմիրայի վրա և գտնվում է քաղաքից 17 կիլոմետր հեռավորության վրա, հայտնում է «ТАСС»-ը:
Զորքերը «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման ելուզակներից ազատագրել են Էլ Քուլյաբիի ֆերմաները և նրանց դեմ մարտեր են մղում քաղաքից արևմուտք ընկած Էլ-Բայարաթի շրջանում:
«Մարտիկներն ու աշխարհազորայինները կենդանի ուժի ու տեխնիկայի զգալի կորուստներ են հասցրել հակառակորդին, ոչնչացվել են կրակային դիրքեր և զինամթերքի պահեստներ», - գործակալությանը հայտնել Է սիրիական հրամանատարության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ ներկայում սակրավորները ականազերծում են Հոմս-Պալմիրա մայրուղու այն տեղամասը, որտեղ ահաբեկիչները ֆուգասներ Էին տեղադրել: Գործողության ավարտից հետո դեպի քաղաք առաջշարժումը կշարունակվի: