Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսը խոսել է Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի և եկեղեցական խորհրդի նախագահ, արքեպիսկոպոս Սահակ Մաշալյանի միջև լարվածության մասին:
Ըստ «Ակօս»-ի՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը կանոնագրի խախտում է համարել երեկ տեղի ունեցած արտակարգ ժողովի որոշումը և ընտրության հետ կապված ճգնաժամային իրավիճակը պարզելու և համապատասխան որոշում կայացնելու համար Հայաստան է հրավիրել Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին և եկեղեցական խորհրդի նախագահ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին:
Նշենք, որ երեկ Պոլսում գումարված արտակարգ ժողովում որոշում է կայացվել նոր պատրիարքի ընտրություններն անցկացնել մայիսի 28-ին: Ժողովի համաձայն՝ ընտրությունների անցկացման համար համայնքը չի սպասի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջամտությանը: