|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Այսօր ԱԺ քառօրյա նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը բարձրաձայնեց Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի՝ Էրդողանին ուղղված սկանդալային նամակի մասին՝ այն անվանելով անբարո, խայտառակ:
Հիշեցնենք, որ Պոլսում հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վերաբերյալ սկանդալային նամակ է հղել Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որում ասված է. «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Գերմանիայի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ազգի շրջանում խոր կսկիծ է առաջացրել: Որպես Թուրքիայի հայ համայնք՝ մենք կիսում ենք այս վիշտը և, որպես մեր սրտանց և անկեղծ զգացումների արտահայտում, այդ մասին Ձերդ գերազանցությանը հայտնում»:
Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Այդ նամակը ազգային պետական դավաճանություն է բարձրաստիճան հայ հոգևորականի կողմից: Ակնկալում ենք, որ բոլորը բարձրաձայնեն այդ խնդրի մասին, որպեսզի խիստ դրվի Արամ Աթեշյանին կարգալույծ անելու հարցը: Այդ անբարո, աննախադեպ խայտառակ նամակը, որ հղել է էրդողանին, դա բոլորիս ամոթն է»: