|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Մոսկվան պատրաստ է ԱՄՆ-ի հետ կառուցողական աշխատանքի, սակայն Վաշինգտոնի` ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու որոշումն առանց կոշտ պատասխանի չի մնա: Այդ մասին РИА Новости-ին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը կարտաքսի 60 ռուսաստանցի դիվանագետների:
Ավելի ուշ Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտնեց, որ ԵՄ անդամ 14 երկիր կարտաքսի ռուսաստանցի դիվանագետների` ի նշան համերաշխության Լոնդոնի հետ, որը Ռուսաստանին է մեղադրում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման մեջ: