|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ նրանք սկսել են ստուգումներ անցկացնել։ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող սուպերմարկետների ցանցում ստուգումները «հորով-մորով» անելուց հետո հերթը հասել է մյուսներին։ «Ժողովուրդ»– ի տեղեկություններով՝ երեկ ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել «Շիրակ» սուպերմարկետում։
Պարզվում է՝ երեկվանից փակ են նաև մայրաքաղաքում գտնվող «Ծիրան» սուպերմարկետների ցանցի մի քանի խանութներ, որտեղ ևս ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացնում։ Հուսանք, որ վերոնշյալ սուպերմարկետների ստուգումները չեն մնա «պետական գաղտնիք», և հայտնի կդառնա, թե ինչ հայտնաբերեցին ՊԵԿ աշխատակիցները, և ով ինչ պատժի արժանացավ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։