|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ցուցադրել է վիրտուալ իրականության հետ փոխազդեցության նոր միջոցը՝ սոցցանցին պատկանող Oculus ընկերության ձեռնոցների նախատիպը, հայտնում է Korrespondent.net-ը:
Նա իր էջում տեղադրել է Ռեդմոնդում Facebook-ի գիտահետազոտական լաբորատորիա այցելության լուսանկարները:
«Մենք աշխատում ենք նոր միջոցների վրա, որոնք թույլ են տալիս ձեռքերը մտցնել վիրտուալ իրականություն: Այդ ձեռնոցներով դուք կարող եք նկարել, տպագրել վիրտուալ ստեղնաշարի վրա և անգամ սարդոստայն նետել, ինչպես Սարդ-մարդը», - գրել է Մարկ Ցուկերբերգը:
Նա չի հայտնել վիրտուալ իրականության սարքի տեխնիկական բնութագրերը կամ շուկայում ներկայիս նախատիպի հիման վրա կոմերցիոն արտադրանքի հայտնվելու մոտավոր ժամկետը: