Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
«Երևան գարեջուր» ՓԲԸ-ի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը Տավուշի մարզում կառաջադրվի ՀՀԿ ռեյտինգային ցուցակով: Այս մասին Հակոբյանը հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։
Պատգամավորի խոսքով՝ ինքը քիչ գործ չի արել, ինչը հնարավորություն կընձեռի իրեն կրկին առաջադրվելու: «Որ գնաք Տավուշի մարզ, հարցնեք, կտեսնեք։ Ես 10 տարի պատգամավոր եմ, տեսեք` ինչքան ուսանողների վարձ եմ տվել, դպրոցներին, մանկապարտեզներին և մշակույթի տներին էլ եմ օգնում»,- ընդգծեց նա։
Խոսելով գործարարների նկատմամբ վարչապետի վերաբերմունքից՝ Հակոբ Հակոբյանը նշեց, որ ինքը գոհ է։
Անդրադառնալով այսօր կառավարությունում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ներկայացրած առաջարկին՝ գործարարների համար օր սահմանել, պատգամավորն ասաց. «Համաձայն եմ, որ նման օր սահմանվի։ Ցանկացած երկիր պահողը գործարարն է։ Այդ իսկ պատճառով գործարարներին պետք է լավ աչքով նայել, որովհետև բոլոր միլիարդները գործարարի տված հարկերից են գոյանում»:
Հակոբյանի խոսքով` հասարակությունում որոշ գործարարների նկատմամբ ձևավորված վատ կարծիքը պետք չէ ընդհանրացնել: «Այստեղ դուք ձեր մեղքն ունեք /նկատի ունի լրագրողներին-խմբ./, որովհետև, եթե մի բան լինում է, ընդհանրացնում եք։ Դրա համար խորհուրդ կտայի ձեզ երբեք երկիր պահողներին այդպիսի վերաբերմունք չցուցաբերել», - ասաց նա։