|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Մեկ տարի առաջ Արարատ լեռը բարձրացած իտալացի Տիտո Դե Լուկան, ով համոզված է, որ Արարատի վրա ինքը Նոյյան Տապանի հետքն է գտել, դրանից մի կտոր նվիրել է Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Կաթողիկոսին:
Նվերը լեռնագնացի անունից Անթլիասում վեհափառին է հանձնել Մխիթարյան միաբանության հայրերից Վահան Օհանյանը:
Ինչպես տեղեկացնում են Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունից, վեհափառը հանձնարարել է մասունքը պահել Կիլիկիա թանգարանում:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ իտալացի լեռնագնացը հյուրընկալվել է Անթիլիասի մայրավանքում: