կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-08 19:49
Աշխարհ

Առանց Մոսկվայի հնարավոր չէ մարել աշխարհում լարվածության շատ օջախներ․ Զեեհոֆեր

Առանց Մոսկվայի հնարավոր չէ մարել աշխարհում լարվածության շատ օջախներ․ Զեեհոֆեր

Բավարիայի դաշնային հողի վարչապետ եւ Քրիստոնեա–սոցիալիստական միության առաջնորդ Հորսթ Զեեհոֆերը պլանավորում է մարտին մեծ պատվիրակության հետ այցելել Մոսկվա եւ հանդիպում ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է DW–ն։

«Առանց Մոսկվայի հնարավոր չէ մարել աշխարհում լարվածության շատ օջախներ»,– ասել է Զեեհոֆերը, որը 2016-ի փետրվարին այցելել էր Մոսկվա եւ ելույթ ունեցել Կրեմլի դեմ պատժամիջոցների չեղարկման օգտին։ Այդ այցելության համար Զեեհոֆերին սուր քննադատության էին ենթարկել Գերմանիայում շատ քաղաքական գործիչներ՝ նրա այցը գնահատելով որպես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դեմ քաղաքական հարձակում։