Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Բորդոյի քաղաքապետ Ալեն Ժյուպեն, որը երկրորդ տեղն էր զբաղեցրել աջերի փրայմերիզներում, հերթական անգամ հայտնել է, որ «Հանրապետականներ» կուսակցությունից նախագահի թեկնածու չի դառնա Ֆրանսուա Ֆիյոնի փոխարեն, որը հայտնվել է քաղաքական- ֆինանսական սկանդալի կենտրոնում, փոխանցում է RFI–ն։
71-ամյա Ալեն Ժյուպեն նորից հերքել է այն լուրերը, որ ինքը կարող է փոխարինել ֆավորիտ համարվող, բայց խաղից դուրս վիճակում հայտնված 62-ամյա Ֆրանսուա Ֆիյոնին։ «Ես արդեն ասել եմ իմ դիրքորոշման մասին՝ հստակ ու վճռականորեն, ոչ։ Եվ դուք գիտեք, որ իմ ասած «ոչ»-ը ոչ է»,- այսպես է Բորդոյի քաղաքապետը պատասխանել լրագրողներին նրա թեկնածությունը նախագահի պաշտոնի համար առաջադրելու հնարավորության վերաբերյալ։
Աջերի թեկնածուի շուրջ սկանդալը բորբոքվել է այն բանից հետո, երբ երգիծական Le Canard Enchaîné պարբերականը պատմել է այն մասին, որ թեկնածուի կինը՝ Պենելոպա Ֆիյոնը, ավելի քան 800 հազար եվրո է ստացել, աշխատելով որպես իր ամուսնու խորհրդարանական օգնական ու մոտ 100 հազար եվրո էլ՝ Revue des deux Mondes պարբերականից, որը պատկանում է Ֆիյոնի ընկերոջը՝ Մարկ Լադրեյթ դե Լաշարյերին։ Ընդ որում ամսագրում վստահեցնում են, որ երբեք չեն տեսել Պենելոպա Ֆիյոնին իրենց խմբագրությունում։