|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմումը ՀՀԿ-ն ստացել է. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
«Վարդան Ղուկասյանի դիմումը բավարարվել է, նա այլևս ՀՀԿ անդամ չէ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը տևական ժամանակ հայտարարում էր, որ ինքը վաղուց է դուրս եկել ՀՀԿ-ից, սակայն ՀՀԿ-ից էլ պնդում էին, որ նրանից դիմում չեն ստացել:
Վարդան Ղուկասյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է մասնակցել «Ծառուկյան դաշինք»-ի ռեյտինգային ցուցակով: