|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնից հեռացրել է պաշտպանական գերատեսչություններում աշխատող 17 գեներալի, հիմնականում` ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից: ТАСС գործակալության փոխանցմամբ` համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավարար տեղեկատվության պաշտոնական պորտալում:
«Զբաղեցրած պաշտոնից ազատել ներքին ծառայության գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Վիկտորովիչին, ՌԴ քաղպաշտպանության նախարարության հրշեջ-փրկարարական ուժերի վարչության տնօրենին», -ասվում է վերոնշյալ փաստաթղթում:
Նույն հրամանագրով աշխատանքից ազատվել են նաև ՌԴ ԱԻՆ-ի տարածքային քաղաքականության վարչության տնօրեն գեներալ-գնդապետ Յուրի Կովալյովը, ՆԳՆ Կարաչաևո-Չերկեսյան Հանրապետության գծով ղեկավար, ոստիկանության գեներալ-մայոր Կազիմիր Բոտաշևը և այլ բարձրաստիճան զինվորական կոչում ունեցող անձինք: