|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է պառակտել ՆԱՏՕ-ի երկրները։ ԱՅս մասին հայտնել է ԱՄՆ ընտրված նախագահի կողմից Պենտագոնի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված պաշտոնանկ գեներալ Ջեյմս Մաթթիսը, փոխանցում է BBC–ն։
Նրա թեկնածությանը նվիրված սենատական լսումների ժամանակ Մաթիսը նշել է, որ աշխարհակարգը բախվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենամեծ սպառնալիքին՝ ի դեմս Ռուսաստանի, Չինաստանի ու ահաբեկչական խմբավորումների։
Պատասխանելով սենատորների հարցերին, նա ասել է , որ ինքը մտադիր է աջակցել ՆԱՏՕ-ի միասնականության ամրապնդմանը, մասնավորապես աջակցելով Բալթյան երկրներին, որոնք Ռուսաստանի կողմից սպառնալիք են զգում ու Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Ընդ որում նա հայտնել է, որ ԱՄՆ-ն իր ռազմական հզորությունը ուժեղացնելու կարիք ունի։