|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ Ազգային հետախուզությունն ուսումնասիրել է լրատվամիջոցներում հրապարակված զեկույցն այն մասին, որ Ռուսաստանն իբր թե կոմպրոմատ ունի իր դեմ, եւ շարադրված տեղեկությունները հորինվածք է անվանել։
Թրամփը պնդում է, որ այդ մասին իրեն հեռախոսով հայտնել է ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Քլեփերը։ Թրամփի խոսքով՝ Քլեփերը սկանդալային զեկույցն անվանել է «կեղծ եւ մտացածին»։
Ավելի վաղ Քլեփերը հայտնել էր, որ այդ թեման քննարկել է Թրամփի հետ, սակայն նրա հայտարարությունում այդքան կտրուկ արտահայտություններ չէին եղել, փոխանցում է BBC–ն։
Քլեփերի հայտարարության մեջ ասվում էր, որ ինքը կասկածում է, թե հետախուզական ծառայությունները կապ են ունեցել զեկույցի պատրաստման հետ։