|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Սեուլը եւ Փհենյանը վերջապես բանակցելու են: Ճիշտ է, թշնամի Կորեաների քննարկման թեման կլինի ոչ թե խաղաղության պայմանագիրը, այլ ԿԺԴՀ-ի եւ Չինաստանի սահմանին գտնվող Փեկուսան հրաբուխը, որը վերջին անգամ ժայթքել է 1903-ին:
Փորձագետների կարծիքով` տնտեսական առումով հրաբխի ակտիվացման հետեւանքները շատ ավելի լուրջ կլինեն, քան անցյալ տարի ժայթքած իսլանդական Էյաֆյատլայոկուդլայինը:
Ի դեպ, որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ ԿԺԴՀ-ի՝ հրաբխի հարցով բանակցությունների սեղանի շուրջ նստելու նախաձեռնությունն ընդամենը պատրվակ է՝ կարգավորելու հարաբերությունները Հարավային Կորեայի հետ: