|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Թուրքիայի ներկայիս Էլյազըղ (պատմական Խարբերդ) քաղաքում գտնվող կիսավեր հայկական եկեղեցին վերածվել է ավտոկայանատեղիի:
Մոտ 200 տարի հայ և ասորի ժողովրդի համար որպես աղոթատեղի ծառայած հայկական բողոքական եկեղեցու պատերին այսօր կարելի է տեսնել ավտոկայանատեղիի տերերի կողմից փակցված գովազդային վահանակներ, թուրքական Evrensel լրատվական կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը:
Դիարբեքիրի մշակութային հուշարձանների պահապանության վարչության պատասխանատվության տակ գտնվող եկեղեցին ավելի վաղ օգտագործվել է որպես ալյուրի գործարան և առևտրի կենտրոն:
Տեղացիներից մեկը՝ նշելով, որ սա առաջին դեպքը չէ, որ քրիստոնեական հուշարձանը նման ճակատագրի է արժանանում, ասել է. «Նախկինում մեր պապերի՝ ոչ մահմեդական հարևանների հետ ապրած ժամանակների մասին հիշեցնող միակ ժառանգությունը այս պատմական եկեղեցին է: Իսկ այսօր այդ ժառանգությունը վերանալու վտանգի առաջ է»: