Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ռուսական լրատվամիջոցները լեցուն են 2017 թվականի հունվարի 1-ից հետո դեպի Ռուսաստան ավտոմեքենաների ներկրման նոր կարգի վերաբերյալ հրապարակումներով։ Ըստ այդմ, ավտոմեքենաների ներկրումը խիստ դժվարացվելու է: Բայց ամենաուշագրավն այն է, որ բոլոր լրատվամիջոցները նշում են, թե նոր կարգը տարածվում է նաև ԵՏՄ անդամ այլ պետություններ մեքենա ներկրելուն։ Այսինքն, այդ նույն դժվարությունները վերաբերում են նաև մեզ։ Ըստ հրապարակումների, ԵՏՄ տարածք ներմուծվող ավտոմեքենաները պետք Է հագեցած լինեն «ԷՌԱ ԳԼՈՆԱՍ» համակարգով, որով վթարված մեքենաների վարորդները կարող են արբանյակային կապի միջոցով համապատասխան ծառայություններին հայտնել վթարի մասին։ Բացի այդ, ԵՏՄ տարածք ներմուծվող ցանկացած մոդելի մեքենա պետք է անցնի «Քրաշ թեսթ», ինչի համար համապատասխան լաբորատորիայում այդ մոդելից երեք օրինակ պետք է ենթարկվի ուղիղ և կոդային ուժեղ հարվածների, ինչպես նաև անցնի թեսթ «շուռ գալու» սցենարով։ Ռուսական ԶԼՄ-ներում առկա այս հրապարակումներում նշված պնդումների վերաբերյալ հարցում ենք ուղարկել կառավարությանը և առաջիկայում սպասում ենք դրա պատասխանին, թե արդյոք նշված սահմանափակումը տարածվո՞ւմ է նաև դեպի Հայաստան մեքենաների ներկրմանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։