Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառման շրջանակում պետությունն ուսման վարձի փոխհատուցում է տրամադրել 2687 ուսանողի և 758 կլինիկական օրդինատորի, տեղեկացնում է ԿԳՄՍՆ կայքը:
Մասնավորապես, ավարտական կուրսերում սովորող 1171 ուսանողի հատկացվել է ուսման վարձի 100% փոխհատուցում: Ոչ ավարտական կուրսերի 1516 ուսանողներ ստացել են ուսման վարձի 75% փոխհատուցում: Իսկ կլինիկական օրդինատուրայի 758 սովորողի տրամադրվել է փոխհատուցում՝ շուրջ 753 մլն 972 հազար դրամ գումարի չափով:
14-րդ միջոցառմամբ սահմանված ուսանողական վարկերի նոր պայմաններով սուբսիդավորման գործընթացի շրջանակում վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր և տրամադրվել համապատասխան ֆինանսական միջոցներ՝ իրականացնելու միջոցառումից բխող վարկերի նոր պայմաններով սուբսիդավորում:
Ծրագրի իրականացման համար ընտրված բանկերը, բուհերից ճշտելով ուսանողների միջին որակական գնահատականի՝ ՄՈԳ-ի վերաբերյալ տեղեկատվությունը, հանձնառություն են ստանձնել պատշաճ կերպով սպասարկել ուսանողական վարկերը: