Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովը քննարկում է «ԱԺ կանոնակարգ» նոր օրենքի նախագիծը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ բոլորն են հասկանում, որ 2017-ի խորհրդարանը որակապես այլ է լինելու:
«Հույս ունենք, որ իրապես կաշխատեն պրոֆեսիոնալները, իսկ ժամավաճառների համար ուղղակի տառապանք են լինելու 17-ի նիստերը, դիսկոմֆորտը մեծ է լինելու: Այսինքն` նրանք, ովքեր տարբեր ատրիբուտներից բացի, այս ատրիբուտն էլ ունեն, այս անգամ երկար են մտածելու` այդ ատրիբուտն իրենց պե՞տք է, թե՞ չէ, թե՞ լրացուցիչ գլխացավանք է դառնալու իրենց համար»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե կարևոր էր, որ այդ օրենքը հնարավորինս տա առավելագույն արդյունք: Ըստ նրա` երբ կառավարությունը բացասական եզրակացություն է տալիս պատգամավորի կամ պատգամավորների նախաձեռնությանը, դա առաջարկվում է ներկայացնել ԱԺ-ում 3 րոպեում, այդ 3 րոպեն էլ ընդհանրապես պետք է հանել, քանի հնարավոր չի լինի այդ ընթացքում ներկայացնել նախագծի փիլիսոփայությունն ու բովանդակությունը:
«Գալոչկայի համար է, այսինքն` «ձեզ էլ հնարավորություն տալ խոսել» սերիայից է»,- ասաց պատգամավորը և նշեց, որ առաջարկել են 10-15 րոպե տալ՝ ներկայացնելու բացասական եզրակացություն ստացած նախագիծը։
Զոհրաբյանը եզրափակեց, թե այն դրույթները, որ ամրագրված են, նվազագույնն են, որ հնարավորություն կտան պահպանելու կուսակցական կառույցները: