|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Մայիսի 25-ին Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրությունները ժողովրդին բերեցին միայն մահ ու տառապանք` կայունության ու խաղաղության փոխարեն: Այս մասին ասվում է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հայտարարության մեջ:
Յանուկովիչի կարծիքով` արտահերթ ընտրություններից և նորընտիր նախագահից մարդիկ սպասում էին առաջին հերթին խաղաղություն, քանի որ ժողովուրդը հոգնել է «իսկական պատերազմի վերածված դիմադրությունից»:
«Եվ ահա վերջապես կատարվեց: Ուկրաինայի նախագահն ընտրվեց: Եվ ի՜նչ զարմանք էր, ավելի ճիշտ` շոկ: Խաղաղության և կայունության փոխարեն` արյունոտ կռիվ»,- Յանուկովիչի հայտարարությունն է մեջբերում ИТАР-ТАСС-ը: