|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ԱԻՆ-ն էլ հայտնում է, որ փակ են Բերդ-Ճամբարակ, Ամասիա-Գյումրի, Գյումրի-Բավրա, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը և Բավրայի անցակետը:
Դժվարանցանելի են Ստեփանավանի, Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Ալագյազ-Սպիտակ, Սարավան-«Զանգեր», Մաստարա-Լանջիկ, Սոթք-Քարվաճառ, Ստեփանավան-Օձուն, Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Դիլիջան, Գյումրի-Արմավիր, ինչպես նաև Սյունիքի և Կոտայքի, Տավուշի մարզի բոլոր ավտոճանապարհները:
Վայոց ձորի, Տավուշի, Կոտայքի, մարզերում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Սյունիքի մարզի «Մեղրի սար» կոչվող հատվածում առկա է մառախուղ: