Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ապօրինի հարստացման քրեականացման հարցը: Հիմնական զեկուցողն էր արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: ՀԱԿ խմակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը իր ելույթում նշեց, որ սխալ է այն տպավորությունը, որ եթե այս նախագիծը մտավ գործողության մեջ, ապա որևէ պաշտոնյա էլ կաշառք չի վերցնելու, բյուջեն չեն թալանելու, բայց դա այդպես չէ:
«Պետք չէ մեծ հույսեր կապել այս նախագծի հետ, սա ընդամենը քրեական օրենսգրքում պաշտոնատար անձանց հանցագործությունների վերաբերյալ դրույթներից մեկն է: Լավ հասկանում ենք, որ մեզ մոտ բոլորը դատարանի առաջ , օրենքի հավասար չեն»,- ասաց Ջհանգիրյանը:
Պատգամավորը առարկություն ուներ օրենքում օգտագործվող «ողջամիտ» բառի հետ կապված: Նա առաջարկում է առհասարակ հանել քրեական իրավունքից ողջամիտ բառը, քանի որ ակնհայտ է, թե դա ինչ հետևանքների է հանգեցնում: «Ապօրինի հարստացումը կամ հիմնավորված է, կամ՝ ոչ: Հիմնավորված լինելն էլ չի կարող ողջամիտ չլինել»,- ասաց նա: