Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, ուր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին փաստաթուղթը, հետաքրքիր բանավեճ եղավ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի և Նիկոլ Փաշինյանի միջև;
Գագիկ Ջհանգիրյանը փորձեց իր տեսակետը հայտնել Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստաթղթի վերաբերյալ: Նա նշեց. «Իրավաբանորեն այս փաստաթուղթն անգրագիտություն է, ուստի ես կողմ չեմ կարող քվեարկել այս փաստաթղթին»:
Նիկոլ Փաշինյանն իր եզրափակիչ ելույթում ասաց. «Իսկ հիմա անդրադառնամ Գագիկ Ջհանգիրյանին»: Ջհանգիրյանը նետեց. «Դուք ինձ մի' անդրադարձեք»:
Նիկոլ Փաշինյանը շարունակեց. «Գագիկ Ջհանգիրյանն այնքան է տարված գլխավոր դատախազ դառնալու իր երազանքով... Եվ այդ երազանքն իրականացնելու համար Դուք հիմա նոր սցենարներ կառուցելու և նոր սցենարներ գծագրելու և նոր տեղերում հայտնվելու առիթներ ունեք, և այսօր արեցիք այդ անհրաժեշտության առաջին քայլը, ինչի կապակցությամբ Ձեզ շնորհավորում եմ»:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի ելույթի պահին Գագիկ Ջհանգիրյանը ցուցադրաբար հեռացավ քննարկման սրահից: