կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-14 11:55
Իրավական

Ըստ քաղաքացու՝ բերման ենթարկելիս ոստիկաններից մեկը ոտքով հարվածել է իր դեմքին

Ըստ քաղաքացու՝ բերման ենթարկելիս ոստիկաններից մեկը ոտքով հարվածել է իր դեմքին

 Քաղաքացի Մ. Տ.-ն հաղորդում է տվել  ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորությունները անցնելու վերաբերյալ:

 
Նյութերի նախապատրաստման ընթացքում Մ.Տ.-ն բացատրություն է տվել, որ Հանրապետության փողոցում գտնվող  «Կովկաս պանդոկ»  ռեստորանի մոտից իրեն բերման ենթարկելիս ոստիկաններից մեկը ոտքով երկու անգամ հարվածել է իր դեմքի շրջանին:
 
Հաշվի առնելով, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ի հայտ են եկել առերևույթ  հանցագործության հատկանիշներ պարունակող հանգամանքներ, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
 
 Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել  է  ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
 
ՀՀ Գլխավոր դատախազություն