|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ռուսական «Լևադա կենտրոն»-ի անցկացրած հարցումը ցույց է տվել, թե ինչու են ռուսաստանցիները վստահում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին. հայտնում է Интерфакс-ը:
Հետազոտության տվյալների համաձայն՝ հարցման մասնակիցների 28 տոկոսը կարծում է, որ «նա հաջող կերպով և արժանապատվորեն լուծում է երկրի խնդիրները»: Հարցվածների 39 տոկոսը վստահ է, որ նա կկարողանա դրանք լուծել նաև հետագայում:
Հարցման մասնակիցների 29 տոկոսի կարծիքով՝ «մարդիկ չեն տեսնում մեկ այլ անձի, ում վրա կարող են հույս դնել»: