կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-28 22:24
Առանց Կատեգորիա

ԻՐԱՎՈՒՆՔ. Կհրապարակվեն Տեր-Պետրոսյանի եւ Թյուրքեշի հանդիպման մանրամասները

ԻՐԱՎՈՒՆՔ. Կհրապարակվեն Տեր-Պետրոսյանի եւ Թյուրքեշի հանդիպման մանրամասները

Թուրքիայի ռադիոհեռուստատեսային ընկերության TRT Haber ալիքը պատրաստվում է եթեր հեռարձակել թուրքական հասարակությունը ցնցած հոդվածների եւ նրանց հեղինակների մասին պատմող հեռուստահաղորդում: «Գլխագիր ութ սյունակի» կոչվող հաղորդման առաջին թողարկման ժամանակ կխոսվի Ջան Դյունդարի մասին եւ վերջինիս` 2005 թվականին Milliyet-ում հրապարակած այն հոդվածի, որում ներկայացվում են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ «Ազգայնական շարժում» կուսակցության հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշի գաղտնի հանդիպման մանրամասները:

 

Հոդվածագիրը նաեւ հրապարակել էր 90-ականների սկզբում Փարիզում կայացած հանդիպումից լուսանկարներ եւ որոշ տեղեկություններ:

 

Դյունդարը «Գլխագիր ութ սյունակի» հեռուստահաղորդման եթերում կպատմի իր հոդվածի ստեղծման, ինչպես նաեւ դրանից դուրս մնացած ուշագրավ դրվագների մասին:

 

Հաղորդումը եթեր կհեռարձակվի հունվարի 29-ին` երեկոյան ժամանակով 22:15-ին, TRT Haber-ով: