Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայտնում եմ բոլոր լրատվամիջոցներին, որ դեկտեմբերի 9-ին ժամը 11։00-ին ինձ՝ Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ Կուսակցության նախագահ Անի Զախարյանիս, կանչել են հարցաքննության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քնչական վաժին ՝ավագ քննիչ Գրիգոր Մղդեսյանի մոտ թիվ 12135816 քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու և որպես մեղադրյալ հարցաքննելու համար։
Այս ամենից հետո իմ եզրակացությունը հստակ է՝ սա քաղաքական հետապնդում է 2017թ.-ի համապետական ընտրություններից ինձ լիկվիդացնելու համար և միակ կին քաղաքական գործչին, ով ունակ է ժողովրդին ոտքի հանելու քաղաքական պրոցեսներից հակաիրավական ճանապարհով լիկվիդացնելու համար։ Վաղը, դեկտեմբերի 9-ին, ժամը 10։30-ին ես մամուլի ասուլիս եմ հրավիրում հենց ՊՊԾ գնդի դիմաց, որտեղ ավելի մանրամասն կհիմնավորեմ մեղադրանքի արհեստականությունն ու հակաիրավական լինելը»։