կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-30 19:10
Քաղաքական

Զախարյանը ոլորտին ծանոթ է. վարչապետը սուպերարագությամբ ներկայացրել է Զախարյանին

Զախարյանը ոլորտին ծանոթ է. վարչապետը սուպերարագությամբ ներկայացրել է Զախարյանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Երվանդ Զախարյանին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արմեն Մովսիսյանին՝ երկարատև աշխատանքի և համագործակցության համար:

 

«Երվանդ Զախարյանը ոլորտին ծանոթ է: Համոզված եմ, որ կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ առկա խնդիրները կարգավորելու համար»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

 

Վարչապետը շնորհավորել է նորանշանակ նախարարին և մաղթել բեղմնավոր աշխատանք: Երվանդ Զախարյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության նախագահին և վարչապետին՝ վստահության համար և նշել, որ ամբողջովին գիտակցում է բնագավառի կարևորությունը երկրի տնտեսության զարգացման գործում և այն պատասխանատվությունը, որ ստանձնում է:

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը վստահեցրել է, որ համակարգի պրոֆեսիոնալների հետ կանի ամեն ինչ, որպեսզի իր առջև դրված խնդիրները հնարավորինս արդյունավետ լուծվեն:

 

Նշենք, որ Զախարյանին նախարար նշանակելու Սերժ Սարգսյանի հրամանից մեկ ժամ անգամ դեռ չի անցել, իսկ Աբրահամյանն արդեն Զախարյանին ներկայացրել է նախարարության աշխատակազմին: