| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է հավաքականների հերթական վարկանիշային ցուցակը:
Համեմատած նախորդի հետ` Հայաստանի հավաքականը 2 հորիզոնական զիջել է և այժմ 62-րդ տեղում է:
Ռուսաստանի հավաքականը, որի հետ Վարդան Մինասյանի ընտրանին մրցելու է մարտի 26-ին, 1 հորիզոնականով բարելավել է իր ցուցանիշը և այժմ զբաղեցնում է 12-րդ տեղը:
Իսկ Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Վրաստանը 71-րդն է ցուցակում. նախորդ մրցաշրջանի համեմատ` նրանք 1 հորիզոնականով բարելավել են իրենց արդյունքը:
Առաջատարի դիրքում նախկինի պես աշխարհի չեմպիոնն է` Իսպանիայի հավաքականը, իսկ լավագույն տասնյակը հետևյալ կերպ է դասավորվել.
1. Իսպանիա` 1887 միավոր
2. Հոլանդիա` 1723
3. Գերմանիա` 1485
4. Բրազիլիա` 1446
5. Արգենտինա` 1367
6. Անգլիա` 1195
7. Ուրուգվայ` 1152
8. Պորտուգալիա`1090
9. Խորվաթիա` 1075
10. Հունաստան 1016
----------------
12. Ռուսաստան` 982
Հայաստան` 514
Վրաստան` 449
Ադրբեջան` 344