կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-30 19:26
Հասարակություն

«Փոքր Մհեր» կրթահամալիրում բացահայտել են մտահոգիչ և անհետաձգելի միջամտություն պահանջող խնդիրներ

«Փոքր Մհեր» կրթահամալիրում բացահայտել են մտահոգիչ և անհետաձգելի միջամտություն պահանջող խնդիրներ

Տեղեկության հրապարակային աղբյուրներից 2016 թվականի նոյեմբերի 28-ին ստացած տվյալների համաձայն՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրի տնօրենը պարբերաբար սպառնալիքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցնում կրթահամալիրի սաների և սպաների հասցեին՝ վիրավորելով նրանց արժանապատվությունը:

Նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ սեփական նախաձեռնությամբ: Տեղի է ունեցել անհապաղ այց «Փոքր Մհեր» կրթահամալիր: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ ունեցել կրթահամալիրի սաների հետ, հանդիպել կրթահամալիրի ղեկավարությանը, կատարել այլ համապատասխան ուսումնասիրություններ: 
Այցի ընթացքում բացահայտել են մտահոգիչ և անհետաձգելի միջամտություն պահանջող խնդիրներ: Կրթահամալիրի սաները առանձնազրույցների ընթացքում պնդել են իրենց նկտամամբ վատ վերաբերմունքը, որ հնչել է նաև հրապարակայնորեն: Բացահայտվել են նաև խնդիրներ, որոնք վերաբերում են կրթահամալիրի գործունեությունը կարգավորող ակտերին, ինչպես նաև այդ հաստատությունում սովորողների նկատմամբ ներգործության միջոցներին ու դրանց կիրառության պրակտիկային:
Մարդու իրավունքների պաշտպանը հարցն անմիջապես քննարկվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի հետ և քննարկման արդյունքներով պայմանավորված նաև նախարարություն են ներկայացվել կրթահամալիրում արձանագրված խնդիրները՝ դրանց լուծմանն ուղղված առաջարկով:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է այս հարցում ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ աշխատանքը և հետևողական կլինի «Փոքր Մհեր» կրթահամալիրում երեխաների իրավունքների պատշաճ պաշտպանությունն ապահովելու գործում:
Սույն հայտարարությամբ չեն հրապարակվում նկարագրված խնդիրների մանրամասները՝ հաշվի առնելով երեխաների լավագույն շահը, ինչպես նաև հարցի քննարկման ընթացակարգի իրավական պահանջը: