|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը բնագավառի պատասխանատուների հետ շրջել է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շինհրապարակում, ծանոթացել շինարարության ընթացքին:
Շրջայցի ընթացքում շինարարական կազմակերպության ղեկավարը ներկայացրել է ընթացիկ վիճակը, Սարգսյանի կողմից առաջարկվել է այնպես կազմակերպել աշխատանքային գրաֆիկը, որ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շենքի շինարարությունը մինչև 2017 թվականի հոկտեմբեր ամիսը ավարտված լինի: Միաժամանակ, հանձնարարվել է նախագծողներին մշակել կենտրոնի կահավորանքի էսքիզը և ներկայացնել խոշորացված նախահաշիվը:
«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի շինարարությունը ըստ 2015 թ. դեկտեմբերի 22-ին կնքված պայմանագրի՝ իրականացնում է հանրապետության առաջատար շինկազմակերպություններից մեկը՝ «Հորիզոն-95» ՍՊԸ-ն: «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը 470 345 670 ՀՀ դրամ է, որից 2015 թվականին շինաշխատանքների կատարման համար հատկացվել է 49 067 700 ՀՀ դրամ, 2016 թվականին՝ 98. 200 000 ՀՀ դրամ: Օբյեկտի շինարարական աշխատանքները շարունակական են, ավարտը նախանշվում է 2017 թվականի աշնանը:
![]()