Փոխարժեքներ
11 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
21-րդ դարում մարդիկ տեղեկատվական հասարակության գլխավոր ակտիվն են, և հենց նրանց համար է գնալու պայքարը: Այդ մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ռուսաստաբնակ հայտնի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը:
«Այդ իսկ պատճառով կրթությունը շատ կարևոր է: Ռուսաստանը 90-ականներին տրիլիոն դոլարների ուղեղ է կորցրել: Նրանք արտագաղթել են Իսրայել, ԱՄՆ, Եվրոպա, Հարավային Կորեա»,- ասել է Վարդանյանը` ցանկություն հայտնելով, որ մի օր էլ հակառակ գործընթացը տեղի ունենա:
Նա նշել է, որ բոլորը տեսնում են, թե ինչքան երեխաներ են մեկնում Արևմուտք` սովորելու, իսկ իրենց նախագծերն այն մասին են, որ նաև հետխորհրդային տարածքում կարելի է ստեղծել մրցունակ ուսումնական հաստատություններ:
«Դիլիջանի մեր դպրոցում սովորում են երեխաներ աշխարհի 72 երկրից: Ոչ թե տեղի հայեր կամ Սփյուռքի, այլ ամերիկացիներ, եվրոպացիներ, ավստրալացիներ, Ասիայի և Աֆրիկայի երկրների բնակիչներ… Եվ «Սկոլկովո»-ն մենք գործընկերների հետ ստեղծել ենք որպես բիզնես դպրոց, ուր պետք է ժամանեին օտարերկրացիներ: Չեմ թաքցնի, գոհ եմ, որ դպրոցը ցույց տվեց, որ բոլոր այն խոսակցությունները, թե ՌԴ-ի հարուստ և հաջողակ մարդիկ ունակ չեն աշխատել և լեզու գտնել օտարերկրացիների հետ, հիմքեր չունեն: Եթե ճիշտ հիմքեր են դրված, ամեն ինչ հնարավոր է»,- ասել է գործարարը: