Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է ճոխ գնումներ անել: Կառավարությունը հոկտեմբերի 25-ին 864 հազար դրամով «Մանգասար» ընկերությունից գնել է մի նկար: Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ նկարի հեղինակը Ցոլակ Ազիզյանն է: Կառավարությունն այդ նկարը գնել է Եվրասիական միջկառավարական խորհրդի եւ ԱՊՀ կառավարությունների խորհրդի նիստին ՀՀ-ի մասնակցելու առիթով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-28-ը վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով մեկնել էր Մինսկ՝ մասնակցելու վերը նշված նիստին: Իսկ այս նկարն էլ նա գնել է հավանաբար հյուրընկալող երկրի՝ Բելառուսի վարչապետին կամ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին նվիրելու համար:
Ի դեպ, Կարեն Կարապետյանն իր հետ նաեւ ինը հատ «Նաիրի» եւ «Դվին» բարձրակարգ կոնյակ է տարել՝ հավանաբար ԵՏՄ անդամ երկրների իր գործընկերներին նվիրելու համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում