կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-04 09:09
Քաղաքական

Կարեն Կարապետյանն այցելելու է Արցախ. «Հրապարակ»

Կարեն Կարապետյանն այցելելու է Արցախ. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ շաբաթ օրը վարչապետը կկատարի իր առաջին այցը դեպի Սյունիք, ապաև՝ Ղարաբաղ, որը Կարեն Կարապետյանի փոքր հայրենիքն է. Ասկերանի Աստղաշեն գյուղում այսօր էլ կա Կարապետյանների 150 տարվա պապենական տունը, ուր ապրում է վերջինիս հայրը։ Ինչպես տեղեկացրին ղարաբաղյան մեր աղբյուրները՝ «մինչ վարչապետ դառնալն էլ Կարենը գյուղի համար էնքան գործ արեց՝ ճամփեքը սարքեց, ջրագիծ քաշեց։ Ամառներն էլ իրենք են ընտանիքներով գալիս՝ գյուղում մնում»։ Ի դեպ, ղարաբաղյան իսթեբլիշմենթը գտնում է, որ Կարապետյանի այցը Ղարաբաղ ոչ թե աշխատանքային-ճանաչողական է, ինչպես արձանագրված է կառավարության «պրոտոկոլում», այլ՝ պետական։ Նա Սյունիք, ապա Ղարաբաղ է մեկնում մեծ շքախմբով՝ նախարարների հետ, խնդիրներին ծանոթանալու, լուծումներ գտնելու։ Ղարաբաղում լինելու է առաջնագծում, հանդիպելու է Բակո Սահակյանի, Արա Հարությունյանի հետ»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։