Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Այսօր խորհրդարանում 2017 թվականի բյուջեի քննարկման ընթացքում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ՄԻՊ Արման Թաթոյանին դիմեց՝ ասելով, որ ԱԺ-ում չեն կարողանում համապատասխան հանձնաժողով ձևավորել՝ հասկանալու համար` ի՞նչ է լինելու խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարցը, ապա հարցրեց՝ ի՞նչ դիրքորոշում ունի ՄԻՊ-ն այս հարցում:
Արման Թաթոյանը պատասխանեց. «Մարդու իրավունքների աշխատակազմը, իհարկե, զբաղվել է այս հարցով, քննարկել եմ նաև ԱԺ համապատասխան հանձնաժողովի հետ, նաև ՊՆ-ի հետ ենք քննարկել, և մի քանի ծրագրեր կան, որոնք պատրաստվում ենք իրականացնել` կանխարգելիչ բնույթի, նաև քաղաքացիական հասարակությանը ներգրավելով: Դա վերաբերում է կոնկրետ, առկա վարույթների հետ կապված տեղի ունեցած դեպքերին: Ասեմ, որ մենք զբաղվում ենք այնքանով, որքանով լիազորությունները թույլ են տալիս, և պարզաբանումների միջոցով փորձում ենք հետևողական լինել»:
ՄԻՊ-ի խոսքով՝ երևույթը ցանկացած դեպքում էլ մտահոգող է, և պետք է ամեն ինչ անել՝ բացառելու նմանատիպ ցանկացած դեպք: «Առաջիկայում ծրագրեր կան, որոնք ուղղված են համակարգային, կանխարգելիչ միջոցառումներին, որոնք նույնպես կներկայացվեն»,- ասաց նա: