|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱԺ հերթական քառօրյա նիստում քննարկվում է «Արժեթղթերի մասին» օրենքում փոփոխություններ անելու հարցը: Հիմնական զեկուցող` ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշեց, որ, օրենքի փոփոխությամբ, կարգավորվելու է ածանցյալ ֆինանսական գործիքների ներդրումը Հայաստանում, որը կպահպանի գործարքները գնային՝ արժեքային ու տոկոսային տատանումներից:
ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը դեմ էր այդպիսի փոփոխությանը, քանի որ պատգամավորը համարում է, որ դա ոտնձգություն է անձի սեփականության անձեռնմխելիության իրավունքի վրա, որը երաշխավորված է Սահմանադրությամբ, որովհետև ֆինանսակիրառ պրակտիկայում գրավի դիմաց կարող են վերցնել արժեթղթերը` առանց դատարանի վճռի: Պատգամավորն առաջարկեց խնդիրը լուծելու համար լավ գործիքներ մշակել, այլ ոչ թե նման խիստ հոդված առաջարկել:
Ներսես Երիցյանն արձագանքեց` փորձելով փարատել պատգամավորի մտահոգությունը: Նրա խոսքով՝ ֆինանսական գործիքը ընդամենը ածանցյալ գործիք է, և դա չի վերաբերում արժետոմսերին կամ գույքին, այլ վերաբերում է ածանցյալ գործիքներին: Այն կարող է հետաքրքրել ֆինանսական շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցներին և տնտեսվարող սուբյեկտներին:
Խաչատուր Քոքոբելյանն արձագանքեց, որ կարևոր չէ` դա ածանցյալ արժեթղթերի՞ն է վերաբերում, թե՞ ոչ, կարևորը, որ խոսքը սեփականության մասին է: Պատգամավորի համոզմամբ՝ ավելի լավ է այլ միջոցներ գտնել խնդիրը լուծելու համար, քան նման խիստ հոդված առաջարկել:
ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը համակարծիք էր Քոքոբելյանի հետ: