|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Սույն թվականի հոկտեմբերի 21-ին` տեղական ժամանակով ժամը 22.03-ին (Գրինվիչի ժամանակով` 18.03), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Շիրակի մարզի Աշոցք գյուղից 13 կմ հարավ-արևելք:
Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.940 և արևելյան երկայնության 43.950: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում ՝ Բաշգյուղում ՝ 4 բալ, Լեռնագյուղում, Թորոսգյուղում և Արփենիում ՝ 3 բալ ուժգնությամբ: