|
Փոխարժեքներ
21 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Հայկական ատոմակայանը ոչ միայն չի վնասվել, այլեւ այնտեղ աշխատող անձնակազմն ընդհանրապես չի էլ զգացել երկրաշարժը. անդրադառնալով Թուրքիայի ատոմային էներգիայի կազմակերպության տարածած հաղորդագրությանը, թե Վանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով վնասվել է Հայաստանի ատոմակայանը, yerkir.am-ին հայտնեց Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով` Հայկական ԱԷԿ-ը հաշվարկված է 9 բալի համար, իսկ երեկ ատոմակայանի կառույցում սարքերը գրանցել են առավելագույնը 2-3 բալ ուժգնություն, որը ոչ մի կերպ չէր կարող ազդել ատոմակայանի անվտանգության վրա:
«Սա հերթական անհիմն ապատեղեկատվությունն է»,- նշեց Ա. Մարտիրոսյանը:
Ավելի վաղ այս տեղեկատվությունը հերքել էին նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների եւ էներգետիկայի նախարարությունները` տեղեկացելով, որ Վանում տեղի ունեցած երկրաշարժը մեր ատոմակայանի վրա որևէ կերպ չի ազդել, եւ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: